Քինգսլի Կոման. «Նրա մականունը «գեներալ» է»

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Քինգսլի Կոմանը կիսվել է Ֆրանսիայի հավաքականի իր թիմակից Պրեսնել Կիմպեմբայի մասին, ով վնասվածքի պատճառով բաց է թողնելու ընթացիկ մրցաշրջանը։

«Ես նրան ասացի, որ նախկինում նույնպես վնասվածքներ եմ ունեցել։ Նա ռազմիկ է և անպայման կվերադառնա։

Նրա մականունը «գեներալ» է, նա ստացել է մի պատճառով. Պրեսնելն իսկական առաջնորդ է», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Canal Plus-ը: