Մեկնարկել է Հայաստան – Թուրքիա ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում տոսմերի կվաճառվեն ավելի ուշ։
Տոմսերի արժեքը
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ
ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Թուրքիայի հավաքականի երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:
Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա խաղը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: