Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հայտնել է, որ ակումբը դեռևս չի քննարկել դարպասապահ Մանուել Նոյերի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։
«Մենք կխոսենք Նոյերի հետ, կնստենք և կքննարկենք մի քանի բան, բայց հիմա մեզ կարևոր խաղ է սպասվում ՊՍԺ–ի հետ», – Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ Նոյերի պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ: