Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պլանավորում էր ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, սակայն գերմանական ակումբը 19-ամյա կիսապաշտպանի համար պահանջում է առնվազն 150 միլիոն եվրո, մադրիդյան թիմը չի նախատեսում նման գումար տրամադրել ֆուտբոլիստի համար, հայտնում է Defensa Central-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» որոշել է անցնել այլ թեկնածուների։ «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Թիլեմանսը նախընտրելի տարբերակն է: Անգլիացիները ստիպված կլինեն վաճառել ֆուտբոլիստին ամռանը, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: