Կարեն Մուրադյան. «Միայն կարող եմ ասել, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստին միշտ սպասում ենք հավաքականում»

PROFFOOTBALL – ը զրուցել է «ԱրարատԱրմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ Հայաստանի հավաքականի մասին և ոչ միայն։

Հայաստան – Թուրքիա խաղն է մոտենում։ Ի՞նչ կասեք խաղի մասին։

Կարևոր խաղ է սպասվում: Առաջին խաղն է ընտրական փուլում։ Խաղալու ենք մեր հարկի տակ, պետք է շատ լավ պատրաստվենք, որ լավ սկսենք ընտրական փուլն ու լավանցկացնենք այն։

Հենրիխ Մխիթարյանի վերադարձի մասին շշուկներ են տարածվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Ճիշտն ասած՝ չեմ լսել նման բան, տեղեկություն չունեմ։ Ուստի ոչինչ չեմ կարող նշել։ Միայն կարող եմ ասել, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստին միշտ սպասում ենք հավաքականում։

Ո՞վ պիտի լինի մեր թիմի առաջատարը առաջիկա խաղին։

Իմ կարծիքով, նախևառաջ պետք է հենց թիմի լինի առաջատար, ամբողջ կազմով միասնական հանդես գա այդ կարևոր խաղին։