«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հայտնել է, որ ակումբը դեռևս չի քննարկել դարպասապահ Մանուել Նոյերի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։
«Մենք կխոսենք Նոյերի հետ, կնստենք և կքննարկենք մի քանի բան», – Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Բայց հիմա մեզ կարևոր խաղ է սպասվում (ՊՍԺ-ի հետ պատասխան խաղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում)՝ սա առաջին տեղում է»:
36-ամյա Նոյերի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։