Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտահոգված է

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտահոգված է Անգլիայի առաջնություններում արտասահմանցի ֆուտբոլիստների քանակով։

Ինչպես նշում է The Times-ը, վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում անգլիական ակումբները երկու անգամ ավելի շատ արտասահմանցի ֆուտբոլիստների են հրավիրել, քան նախկինում։

Այդ հանգամանքով պայմանավորված բնիկ անգլիացի ֆուտբոլիստները սկսել են զգալիորեն քիչ խաղաժամանակ ստանալ:

Ուստի ֆեդերացիան միջոցներ կձեռնարկի ակումբների համար որոշակի սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ: