«Բենֆիկան» պատրաստ է խոշոր գումարով վաճառել հարձակվող Գոնսալո Ռամուշին

«Բենֆիկան» պատրաստ է վաճառել հարձակվող Գոնսալո Ռամուշին 120 միլիոն եվրոյով հայտնում է Manchester Evening News-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները  հետեւում են Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղին։

Պորտուգալացու գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Ռամոսը «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԱԱ-2022-ում հարձակվողը 4 խաղում դարձել է 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։