Յուլիան Բրանդտը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը կարող է տեղափոխվել ԱՊԼ: Նրա ծառայություններով հետաքրքրված են«Արսենալն» ու «Թոթենհեմը», գրում է Bild-ը:

Բրանդտի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023/24 թվականը և անգլիական ակումբները միանշանակ կպայքարեն նրա տրանսֆերի համար:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: