Չավի․ «Մենք գիտակցում ենք, որ «Վալենսիան» լավ պաշտպանվում է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղի սպասելիքներով։ 

«Մենք գիտակցում ենք, որ «Վալենսիան» լավ պաշտպանվում է: Նրանք խաղում են շատ ագրեսիվ և ինտենսիվ: Հույս ունենք, որ կտիրենք և շատ գոլային պահեր կստեղծենք։ Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք հաղթել»,- մամուլի ասուլիսում ասել է Չավին։

Նշենք, որ Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում «Բարսելոնան» այժմ 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։