Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդն այլևս չի խաղա Անգլիայի ընտրանու կազմում, հայտնում է The Sun-ը:
21-ամյա ֆուտբոլիստին անձամբ մերժել է հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:
Մեյսոն Գրինվուդն Անգլիայի հավաքականում նորամուտը նշել էր 2020 թվականի սեպտեմբերի 5-ին ու 12 րոպե անցկացրել Իսլանդիայի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղում (1-0):
Հավելենք, որ 2022 թվականին Գրինվուդին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության հանցակազմով:
Այնուամենայնիվ, ավելի ուշ Մեյսոնը արդարացվել էր: