«Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումներ է ծրագրել պոտենցիալ գնորդների հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումներ է ծրագրել պոտենցիալ գնորդների հետ, հայտնում է BBC-ն։

Ըստ աղբյուրի՝ բանակցությունները տեղի կունենան երկու շաբաթվա ընթացքում եւ կանցկացվեն Լոնդոնում եւ Մանչեսթերում։

Նշվում է, որ մանկունիանցիների շահերը կներկայացնի Raine Group բանկը։

Հաղորդվում է, որ բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռաթքլիֆը և Քաթարի շեյխ Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին ցանկանում են գնել «Մանչեսթեր Յունայթեդը»:

2022 թվականի նոյեմբերին Գլեյզերների ընտանիքը, որը 2005 թվականից տնօրինում է«Մանչեսթեր Յունայթեդը», հայտարարեց ակումբը վաճառելու մտադրության մասին։