Լիոնել Մեսսին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։ Ըստ աղբյուրի՝ արգենտինացուն չեն գոհացրել ֆինանսական պայմանները։

Հատկանշական է, որ աշխարհի առաջնության ավարտից հետո կողմերը պայմանավորվել են միասին աշխատել ևս մեկ մրցաշրջան։ Մեկ շաբաթ առաջ Մեսսիին նոր պայմանագիր են ներկայացրել, սակայն հարձակվողը մերժել է այն։

35-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին դարձել է 28 խաղի, 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: