«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ և ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կարծիք է հայտնել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ապագայի մասին։
«Կարծում եմ՝ Հարի Քեյնը ցանկանում է տիտղոսներ նվաճել: Հարցն այն է, թե արդյոք նակարծում է, որ դա տեղի կունենա «Թոթենհեմում»: Եթե Հարրին պատրաստվում է հեռանալ, ապա հիմա ժամանակն է:
Նա հիանալի ֆուտբոլիստ է և մեծ պրոֆեսիոնալ: «Չելսին» և «Արսենալը» «Թոթենհեմի» ամենամեծ մրցակիցներն են, ուստի ես տեսնում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» որպես Քեյնի միակ տարբերակ»,- ասել է Նևիլը Sky Sports-ին տված հարցազրույցում: