Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատրաստվում է դառնալ Գերմանիայի հավաքականի առաջին դարպասապահը։
«Կարծում եմ, որ վերջին տարիներին շատ բանի եմ հասել և պատրաստ եմ առաջ գնալ: Իհարկե, ցանկանում եմ լինել թիվ մեկ և՛ «Բարսայում», և՛ ազգային հավաքականում։ Ես ամեն ինչ կանեմ՝ ապացուցելու և օգնելու համար։
Կհանդիպենք մարտին հավաքականի խաղից առաջ և կվերլուծենք իրավիճակը։ Մարզիչը կորոշի։ Հավատում եմ, որ նա հետևողականորեն կիրականացնի իր նոր գաղափարները, և կադրային առումով ամեն ինչ կփոխվի։
Ես հաղորդագրություն գրեցի Նոյերին այն բանից հետո, երբ նա վնասվածք ստացավ, և նա պատասխանեց։ Հենց հիմա նրա վերադարձը դեռ շատ հեռու է, բայց հուսով եմ, որ ապաքինումը լավ կանցնի, և նա կվերադառնա ավելի ուժեղ: Նույնը ցանկանում եմ նրան՝ որպես գործընկերոջ և որպես մարդքւ»,- ասել է «Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահը։
Մանուել Նոյերը, ով ազգային հավաքականի հիմնական դարպասապահն է, վնասվածք էր ստացել անցած տարվա դեկտեմբերին՝ արձակուրդի ժամանակ դահուկ քշելիս։ «Բավարիայի» դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: