Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դաժան պատժի է ենթարկվել «Կրեմոնեզեի» դեմ խաղից հետո, որում կարմիր քարտ է ստացել։

Պորտուգալացին որակազրկվել է Ա Սերիայում երկու խաղով և տուգանվել 10 հազար եվրոյով:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոուրինյոն պատժվում է մրցավարների հետ վիճաբանության, մրցավարներին վիրավորելու և մրցավարների սենյակ ներխուժելու համար։