Չավի. ««Ռեալը» վաղվա հանդիպման ֆավորիտ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն իր թիմին ֆավորիտ չի համարում Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։

««Ռեալը» վաղվա հանդիպման ֆավորիտ է: Սա ասում եմ՝ հաշվի չառնելով վնասվածքի իրավիճակն ու «Բարսելոնայի» հաղթանակը Իսպանիայի Սուպերգավաթում։

Այս պահին Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի չեմպիոնն է և Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնները»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։