«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպանով։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «մանկունիանցիները» ցանկանում են ամռանը կատարել երկու թոփ տրանսֆեր, իսկ տարբերակներից մեկը կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն է։
Միաժամանակ ընդգծվում է, որ անցած ամառվանից, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձեց ձեռք բերել հոլանդացուն, ակումբում ֆուտբոլիստի կարգավիճակը փոխվել է, իսկ այժմ նրան գնելն էլ ավելի է դժվարացել։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը Լա Լիգայում անցկացրել է 21 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։