Ռոնալդ Արաուխո. «Կլասիկոն յուրահատուկ բան է»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կիսվել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի սպասելիքներով։

«Կլասիկոն միշտ յուրահատուկ բան է, և սա այն հանդիպումն է, որին ցանկանում են մասնակցել բոլորը։ Մադրիդը հիանալի ֆուտբոլիստներով թիմ է։ Մենք պատրաստ ենք: Թիմը նման է ընտանիքի, բոլորն իրար մոտ են։

Մենք երկու անընդմեջ պարտության միջով ենք անցել, բայց լավ թիմ ունենք և գիտենք մեր ներուժը։ Պետք է արթնանալ և շրջել էջը։ Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ շատ բան կա, և մենք գլխավորում ենք առաջնությունը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը: