«Սերուցքայինների» առանցքային ֆուտբոլիստերից մեկը կարող է մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին

Ռոդրիգո Գոեսը կարող է մասնակցել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի` «Բարսելոնայի» դեմ խաղին։

Ինչպես հայտնում է As-ը, «Մադրիդի Ռեալի» վինգերը, ով վնասվածք էր ստացել Չեմպիոնների Lիգայի` «Լիվերպուլի» դեմ հանդիպման ժամանակ (2։5), անցել է անհրաժեշտ թեստերը և այսօր լիարժեք մարզում է անցկացրել առաջին խմբում։

Վաղը բրազիլացին կրկին կմարզվի։ Եթե ​​մարզման ժամանակ նա ցավ չզգա, ապա կընդգրկվի «Բարսելոնայի» դեմ մարտի 2-ին կայանալիք հանդիպման հայտացուցակում։

«Մադրիդի Ռեալը» լավատեսորեն է տրամադրված Ռոդրիգոյի ապաքինման հարցում, սակայն նախազգուշական միջոցներ է ձեռնարկում ֆուտբոլիստին վնասվածքի խորանալուց պաշտպանելու համար:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 20 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։