Մարկուս Ռեշֆորդ․ «Ես հիշում եմ հինգշաբթիները։ Ես ամեն հինգշաբթի տուգանվում էի»

Մարկուս Ռեշֆորդը կիսվել է Լուի վան Գալի հետ աշխատելու հիշողություններով:

«Ես հիշում եմ հինգշաբթիները։ Ես ամեն հինգշաբթի տուգանվում էի։ Այս իրավիճակները լիովին դուրս էին իմ վերահսկողությունից, բայց Վան Գալը հենց այդպիսի մարդ էր։

Նա ինձ ասաց, որ ես պետք է ավարտեմ քոլեջը, դա քննարկման ենթակա չէ, բայց ես չպետք է ուշանամ պարապմունքից, դա ևս քննարկման ենթակա չէ:

Ես 12 րոպե ունեի՝ քոլեջից այստեղ հասնելու համար»,- Sky Sports-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը: