«Մերսիսայդցիներն» իրենց վերջին տասնմեկ հանդիպումներում ընդամենը երեք հաղթանակ են տարել:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է այն լուրերին, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իր պաշտոնից:
«Մենք ապագան միասին ենք տեսնում։ Սա մեր որոշումն է՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Մենք ունենք արժեքներ, ունենք սկզբունքներ։ Մենք որպես ակումբ առանձին չենք: Մենք միասնական ապագա ունենք»,- Կլոպին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Telegram ալիքում։
Անցած շաբաթ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտություն կրեց «Ռեալից» (5:2) Չեմպիոնների Lիգայի փլեյ-օֆֆում, իսկ հետո հյուրընկալվելիս միավորներ կորցրեց «Քրիսթալ Փելասից» (0:0):