Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարին ստացել է «Ամսվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը։

38-ամյա պորտուգալացին ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Ռիադի ակումբի չորս խաղում նա խփել է ութ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։