«Չելսին» գտել է Գրեհեմ Փոթերին փոխարինողին

«Չելսին» միացել է մի խումբ ակումբների, որոնք հետաքրքրված են «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիով։

Դե Ձերբին «Բրայթոնը» ստանձնեց միայն սեպտեմբերին՝ փոխարինելով Գրեհեմ Փոթերին, ով իր հերթին տեղափոխվեց «Չելսիի»։

Սպասվում է, որ լոնդոնյան ակումբի սեփականատերերը Գրեհեմին ժամանակ կտան մինչև մրցաշրջանի ավարտը՝ խաղն ու արդյունքները բարելավելու համար։

Եթե ​​«Չելսին» ստիպված լինի փնտրել նոր ղեկավար, Դե Ձերբին կլինի Փոթերին փոխարինող թեկնածուներից մեկը, ասվում է Football Insider-ի հոդվածում:

43-ամյա իտալացին փայլուն է հանդես գալիս «Բրայթոնում»՝ գրավելով նաև «Թոթենհեմի» և Ա Սերիայի մի շարք խոշոր ակումբների հետաքրքրությունը: