«Բարսելոնան» հետաձգել է Սերխի Ռոբերտոյի հետ պայմանագիրը «Ալմերիայից» կրած պարտության պատճառով

Կատալոնական «Բարսելոնան» պետք է հայտարարեր կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին փետրվարի 28-ին, սակայն որոշումը հետաձգվեց կիրակի օրը «Ալմերիայից» կրած 1:0 հաշվով պարտության պատճառով:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, պայմանագիրը պետք է պաշտոնապես ստորագրվեր այսօր, սակայն այժմ դա տեղի կունենա շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։

31-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը և կներառի համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։