Ադամա Տրաորեն ամռանը անվճար կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»

«Ատլետիկոն» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամ Տրաորեի ծառայություններով, հայտնում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն՝ կողմերն արդեն առաջին բանակցություններն են անցկացրել 2023 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակում հնարավոր տեղափոխության մասին։ 27-ամյա ֆուտբոլիստը դժվար թե երկարաձգի պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Տրաորեն բոլոր մրցաշարերում «Գայլերի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։