Վինիսիուս Ժունիորը կարող է փոխել իր խաղային համարը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է փոխել իր խաղային համարը մրցաշրջանի ավարտից հետո: Ինչպես հայտնում է UOL Esporte-ն, ակումբը բրազիլացուն կառաջարկի 7-րդ կամ 11-րդ համարը, եթե Էդեն Ազարը կամ Մարկո Ասենսիոն հեռանան:

Այժմ Վինիսիուսը հանդես է գալիս 20-րդ համարի ներքո։ Լրագրող Բրունո Անդրադեն նշում է, որ ֆուտբոլիստը հնարավորություն ուներ փոխել համարը, բայց նա դա չարեց սնահավատության պատճառով։ 20-րդ համարի տակ նա հաղթական գոլը խփեց «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 2022 թվականին։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։