Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մոյանին շարունակում է մնալ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում:
Փարիզյան գրանդը երկար ժամանակ համարվում էր Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներից մեկը։ ՊՍԺ-ի ղեկավարությունը հանդիպել է ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերի մանրամասները:
Նշենք, որ Ռանդալ Կոլո-Մուանին Ֆրանկֆուրտյան թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում դարձել է 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 37 միլիոն եվրո: