Ուսման Դեմբելեն ահռելի գումար է ուղարկել իր հարազատ ակումբին

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն Evreux 27-ին ուղարկել է 100 հազար եվրո: Ֆուտբոլիստն օգնում է ակումբին, որի սան է եղել, հաղթահարել ֆինանսական խնդիրները։

Evreux 27-ի նախագահ Սամուել Բրիգանտինոն շնորհակալություն հայտնեց ֆուտբոլիստին օգնության համար և նշեց, որ այս գումարը կօգնի ավելի լավ պայմաններ ստեղծել 700 աշակերտի համար։

«Մենք անչափ շնորհակալ ենք ֆուտբոլիստին և նրա հարազատներին: Կրկին շնորհակալություն ձեր բարության համար»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։