Յուրգեն Կլոպ․ «Երեկ նա լավ տեսք ուներ, բայց մենք պետք է համոզվենք, որ ամեն ինչ նորից կարգին է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին:

«Տիագո Ալկանտարան դեռ վերականգնվում է, Լուիս Դիասը լավ տեսք ունի, բայց նա դեռ չի մարզվում թիմի հետ: Ջո Գոմեսը շարքից դուրս է մնացել մկանային խնդրի պատճառով, բայց նա լավ է, շարժվում է առանց օգնության:

Ինչ վերաբերում է Դարվինին, մենք կտեսնենք, թե արդյոք նա ավելի շատ մարզումների կարիք ունի: Երեկ նա լավ տեսք ուներ, բայց մենք պետք է համոզվենք, որ ամեն ինչ նորից կարգին է»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը։