Անսու Ֆաթին բաց է թողել թիմի մարզումը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին բաց է թողել թիմի մարզումը։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, երիտասարդ իսպանացին չի մասնակցել առավոտյան մարզմանը։

Ավելի վաղ Ֆաթին վնասվածք էր ստացել, ինչի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս էր եկել։ Մարզչական շտաբը հույս ուներ, որ ֆուտբոլիստը կկարողանա ժամանակին վերականգնվել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին հանդիպման համար։

Նշենք, որ Ռոբերտ Լևանդովսկին, Պեդրին և Ուսման Դեմբելեն նույնպես գտնվում են Բարսելոնայի հիվանդանոցում: