ՊՍԺ–ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալ Խորխե Մեսսին հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, հաղորդում է կատալոնական Tot Costa ռադիոն։
Աղբյուրի համաձայն, կողմերը քննարկել են ոչ միայն հարձակվողի հնարավոր վերադարձը իսպանական ակումբ, այլև նախկին ավագին ակումբ վերադառնալուց հետո մեծարելու տարբերակները:
Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ–ի կազմում անցկացրած 26 խաղում բոլոր մրցաշարերում խփել է 15 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում: