Էնցո Ֆերնանդես. «Ես միշտ կհավատամ «Չելսիին»»

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հայտարարել է, որ հավատում է թիմին, չնայած մշտական անհաջողություններին:

«Ես միշտ կհավատամ «Չելսիին»՝ փորձելով հաղթել յուրաքանչյուր խաղում և առաջադիմել պրոֆեսիոնալ կերպով: Գլխավոր նպատակը գավաթներ նվաճելն ու ֆուտբոլից հաճույքստանալն է»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։

Նշենք, որ ԱՊԼի 23 տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։