«Նապոլին» մտադիր է շարունակել համագործակցությունը գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիի հետ։
Ինչպես հայտնում է Il Mattino-ն, ակումբը կակտիվացնի պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու տարբերակը։ Դա կբերի նաև 63-ամյա մասնագետի աշխատավարձի բարձրացմանը՝ մինչև 2,7 միլիոն եվրո:
Նշենք, որ ապագայում «Նապոլին» պատրաստվում է Սպալետտիի հետ քննարկել ավելի երկար ժամկետով պայմանագրի կնքումը։