Լիոնել Մեսսին ցանկանում է կրկին խաղալ Արգենտինայում

Լիոնել Մեսսին ցանկանում է մի օր խաղալ Արգենտինայում:

«Լեո Մեսսին «Նյուելս Օլդ Բոյսի» մեծ երկրպագու է: Նա արդեն երկու-երեք անգամ հրապարակավ հայտարարել է, որ հոգու խորքում կցանկանար խաղալ Արգենտինայում։ Նա ցանկություն ունի դա անել իր կարիերայի ինչ-որ պահի»,- ասել է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը:

Լիոնել Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագրի ավարտից հետո հարձակվողը ցանկանում է մնալ Եվրոպայում։

Հայտնի է նաև, որ Մեսսիի հայրը շփվում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, սակայն ակումբից պաշտոնական առաջարկ չի եղել։