Ժերոմ Ռոտենը կարծում է, որ Յուրգեն Կլոպը պետք է հեռանա «Լիվերպուլից»

Ժերոմ Ռոտենը կարծում է, որ Յուրգեն Կլոպը պետք է հեռանա «Լիվերպուլից»:

«Յուրգեն Կլոպը պետք է քննադատաբար նայեր իրեն և թույլ տար, որ «Լիվերպուլը» վերակառուցվեր առանց իրեն: Այս տարին նրա համար չափազանց ծանր էր»,- ասել է ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպանը Rothen s’enflamme-ին:

Կլոպի «Լիվերպուլը» այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում 8-րդն է։ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում թիմը 2։5 հաշվով պարտվեց «Մադրիդի Ռեալին»։