Չավին խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը գնահատել է նաև Էրիկ տեն Հագի աշխատանքը Եվրոպա Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ։
«Տեն Հագը շատ լավն է, ինձ շատ է դուր գալիս: Նա թիմ է կառուցել և իր բոլոր խաղացողներից առավելագույնն է քաղում: Սա լավ է խոսում նրա մասին։ Տակտիկապես նա շատ լավն է ու հիանալի է աշխատում հանդերձարանում։
Տեն Հագը հոգ է տանում, որ իր խաղացողները ցուցադրեն իրենց ամբողջ տաղանդը: Դուք կարող եք դա տեսնել Ջեյդոն Սանչոյի, Մարկուս Ռեշֆորդի, Բրունո Ֆերնանդեշի մեջ: Եվ տեսեք, թե ինչպես է խաղում Ֆրեդը:
Կարծում եմ՝ արտասահմանցի մարզիչները դրական ազդեցություն են ունեցել Պրեմիեր Լիգայի վրա։ Գվարդիոլան ամենալավ մարզիչն է։ Ես խաղացել եմ նրա գլխավորությամբ, և մնացած շատ մարզիչների։ Պեպը հանճար է բառի բոլոր իմաստով:
Պեպի օրոք ինձ հետ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ես խաղացի և մտածեցի. «Մենք պետք է դա անենք, քանի որ նրանք այսպես են շարժվում այսինչ պատճառով…», և մենք գնացինք հանդերձարան, և Պեպն ասաց հենց այն, ինչ ես մտածում էի», – ասել է Չավին: