«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լայպցիգի» դեմ խաղից առաջ խոսել է մրցաշարում ակումբի ելույթի սպասելիքների մասին։
«Ես այսպես կասեմ։ Եթե իմ կարիերան վաղն ավարտվի, ես ավելի քան գոհ կլինեմ այն ամենից, ինչի հասել եմ «Բարսելոնայում», «Բավարիայում» և այստեղ: Չէի կարող սպասել, որ այսքան կարճ ժամանակում նման կարիերա կունենամ։
Դա նույնիսկ այս 13-14 տարիների հաջողությունը չէ, այլ այն, թե ինչպես ենք մենք խաղացել: Ես չէի կարող ավելին խնդրել:
Մենք ցանկանում ենք անել լավագույնը Չեմպիոնների Լիգայում, ինչ էլ որ լինի: Չէ՞ որ ճակատագիրն արդեն կանխորոշված է։ Մենք ամեն ինչ կանենք, չնայած որ մենք մոտ էինք Չեմպիոնների Լիգան հաղթելուն։
Երկար տարիներ ես այնպիսի զգացողություն ունեի, որ այն, ինչ մենք երկար տարիներ անում էինք, դատապարտված է ձախողման։ Անձամբ ինչ էլ անեմ, ձախողվելու եմ։ Դա երբեք բավարար չի լինի։
Դրա համար հիմա ես վայելում եմ այն: Այս ասուլիսից հետո ես լավ կճաշեմ, լավ գինի կխմեմ, կնայեմ «Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ» խաղը, «Նապոլիին» էլ միշտ հաճելի է նայել, իսկ հետո կպատրաստվեմ խաղին։
Թող սա՝Չեմպիոնների Լիգան, լինի խաղացողների համար: Եկեք նորից փորձենք»,- ասել է Գվարդիոլան։