Ջեյմի Կարագերը բարձր է գնահատել Խվիչա Կվարացխելիայի խաղը:
«Կարծում եմ՝ նա Եվրոպայի ամենահետաքրքիր ֆուտբոլիստն է… Հաջորդ մրցաշրջանում մենք կարող ենք նրան տեսնել «Ռեալի» մարզաշապիկով»,- CBS Sports-ին ասել է «Լիվերպուլի» նախկին պաշտպանը։
Ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրած 25 հանդիպումներում վրացի վինգերը դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: