«Լիվերպուլի» սեփականատերը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել ակումբը

«Լիվերպուլի» սեփականատերը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել ակումբը:

Նոյեմբերին լուրեր տարածվեցին, որ ամերիկյան Fenway Sports Group (FSG) ընկերությունը, որին պատկանում է ակումբը 2010 թվականից, այն վաճառքի է հանել։

«Ես գիտեմ, որ «Լիվերպուլի» մասին շատ խոսակցություններ և հաղորդագրություններ են եղել, բայց ես մնում եմ։ Մենք պարզապես պաշտոնական ենք դարձրել ընթացիկ գործընթացը:

Մենք հավերժ կմնա՞նք Անգլիայում։ Ոչ։ Մենք վաճառու՞մ ենք «Լիվերպուլը»։ Ոչ։ Խոսու՞մ ենք ներդրողների հետ: Այո», – ասաց Ջոն Հենրին: