Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին լավագույն խաղացողների թվում ընդգրկել է Վինիսիուս Ժունիորին։
«Վինիսուսը սիրում է ֆուտբոլ խաղալ ցանկացած վայրում, բայց ավելի շատ՝ հատուկ վայրում, ինչպես «Էնֆիլդում»:
Նրա խաղին հետևելը հաճույք է ոչ միայն «Ռեալի», այլև բոլոր ֆուտբոլասերների համար։
Նա շատ լավն է, ինչպես Պեդրին, Գավին, Մբապպեն, Հոլանդը: Միշտ հաճելի է դիտել նման մակարդակի խաղացողներին»,- ասել է Անչելոտին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Լիվերպուլի» դեմ։