Արսեն Զախարյանը վերջնական որոշում է կայացրել

Արսեն Զախարյանն ասել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Գալաթասարայ»:

Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնել էր, որ թուրքական ակումբը մոտ է «Դինամոյի» կիսապաշտպանին 13 միլիոն եվրոյով ձեռք բերելուն։ «Ես անձնական պատճառներով չեմ դիտարկում կարիերաս «Գալաթասարայում» շարունակելու տարբերակը»,- ​​ասել է կիսապաշտպանը։

Այս մրցաշրջանում ՌՊԼ-ում Զախարյանը անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։