Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բանակցություններ է վարում ՊՍԺ–ի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
«Մեսսին այժմ բանակցություններ է վարում միայն ՊՍԺ–ի հետ, նրանք հանդիպում են ունեցել նրա հոր՝ Խորխեի հետ, և նա նույնպես հաստատել է, որ այս պահին «Բարսելոնայից» առաջարկներ չունի։
Սա ընդամենը ներածական հանդիպում էր ՊՍԺ–ի հետ, մյուսները կհետևեն առաջիկա շաբաթներին»,- հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: