«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը բացեց «Նյուքասլի» հետ հանդիպման հաշիվը:
Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի հանդիպման 10-րդ րոպեին ուրուգվայցին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց դարպասը։
23-ամյա հարձակվողը 7 խաղից հետո առաջին անգամ է գոլի հեղինակ դառնում ԱՊԼ-ում։ Նոյեմբերի 12-ից հետո ուրուգվայցին գոլ չէր խփել։ Այդ խաղում նա դուբլի հեղինակ էր դարձել՝ գրավելով «Սաութհեմփթոնի» դարպասը։