Լիոնել Մեսսին և Պրեսնել Կիմպեմբեն դժգոհ են ակումբի տրանսֆերային քաղաքականությունից

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին և ֆրանսիական ակումբի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն դժգոհ են ակումբի տրանսֆերային քաղաքականությունից, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչպես է ՊՍԺի ղեկավարությունը թույլատրել անցյալ ամառ հեռանալ թիմից կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսի, Յուլիան Դրաքսլերի և Իդրիսա Գուեյեն, որոնց փոխարեն պայմանագիր են կնքել Վիտինյան, Կառլոս Սոլերը և Ֆաբիան Ռուիսը։

Նշենք, որ ֆուտբոլիստներին անհանգստացնում է նաև այն փաստը, որ այս ձմռանը թիմին չի միացել «Ինտերի» պաշտպան Միլան Սկրինյարը: