«Բավարիայի» երկրորդ թիմի մարզիչ. «Հրանտ-Լեոն Ռանոսը մեր լավագույն ռմբարկուն է»

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի մարզիչը անդրադարձել է հայազգի Հրանտ-Լեոն Ռանոսին.

«Հրանտը շատ լավ է աճել այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում: Նա մեր լավագույն ռմբարկուն է, բայց նաև շատ արժեքավոր է թիմի համար՝ որպես փոխանցում կատարող»։

Հայազգի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում անցկացրել է 21 խաղ՝ խփելով 12 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։