«Միլանը» գերազանցեց Չեմպիոնների լիգայի տոմսերի վաճառքի ռեկորդը իտալական թիմերի շրջանում:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «ռոսոներիները» Սան Սիրոյում 1:0 հաշվով հաղթեցին «Թոթենհեմին»: Հանդիպման համար վաճառվել է 74,320 տոմս, որոնց եկամուտը կազմել է 9,133,842 եվրո: Այս գումարը ռեկորդային է իտալական ակումբների շրջանում։