Լիոնել Մեսսիի ընտանիքը պատրաստ է տեղափոխվել ԱՄՆ

Լիոնել Մեսսին այս ամառ կարող է հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է L’Equipe-ը: 35-ամյա արգենտինացին չի կարող համաձայնեցնել փարիզյան ակումբի հետ նոր պայմանագրի պայմանները։

Լիոնել Մեսսիի հաջորդ ակումբը կարող է լինել «Ինտեր Մայամին», որը պատկանում է մի խումբ ներդրողների՝ Դեյվիդ Բեքհեմի գլխավորությամբ: Մեսսիի ընտանիքը պատրաստ է տեղափոխվել ԱՄՆ, ինչը կարևոր է այս հարցում։

Նշվում է, որ Լիոնել Մեսսին տուն ունի ԱՄՆ-ում, և նրա ընտանիքը հաճույքով է այնտեղ ժամանակ անցկացնում։ Հարձակվողի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա դարձել է 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ՝ ՊՍԺ-ի կազմում մասնակցելով 26 խաղի։