Ալեքսանդր Զինչենկոն օգնել է ուկրաինացի 6 փախստականների Անգլիայում։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Արսենալի» կիսապաշտպանը, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», օգնել է վեց երիտասարդ ուկրաինացիների ընդունվել «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիա: Նրանցից ոմանք նրա ընկերների երեխաներն են, մյուսները հաղորդագրություններ են ուղարկել խաղացողին՝ օգնություն խնդրելով։
Ալեքսանդրի բարեգործական հիմնադրամը հավաքել է 1 մլն ֆունտ ստերլինգ։ Այս գումարը կարող է ավելի մեծանալ։ Զինչենկոն և Անդրեյ Շևչենկոն նախատեսում են ամռանը բարեգործական հանդիպում անցկացնել, որը կհյուրընկալեն «Արսենալը» կամ «Չելսին»։