Պիկե․ «Նույնիսկ ԱԱ-2022-ի եզրափակիչը չեմ դիտել»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ իրեն ֆուտբոլից դադար է պետք:

«Վերջին մի քանի ամիսներն ինձ համար ծանր էին։ Աշխարհի առաջնության ոչ մի հանդիպում չեմ դիտել, նույնիսկ եզրափակիչը տեսել եմ միայն հատվածներով: Ինձ ընդմիջում էր պետք։

Մեսսին երազում էր աշխարհի առաջնությունում հաղթելու մասին, և նա արժանի էր դրան բոլորից շատ: Ես ուրախ էի նրա համար»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անսպասելիորեն լքել է «Բարսելոնան»՝ ավարտելով իր խաղային կարիերան։